Լոս Անջելեսում կոմերցիոն տարածքում անհայտ անձը նետել է «Մոլոտովի կոկտեյլ», որի հետևանքով զոհվել է երեք մարդ: Այս մասին հաղորդում է Los Angeles Times-ը` վկայակոչելով իրավապահ մարմիններին:
Զոհվածներից մեկը ողջ է եղել, երբ դեպքի վայր են ժամանել հրշեջները, սակայն տղամարդը գտնվել է փակ դռների հետևում, և փրկարարներին չի հաջողվել օգնություն ցուցաբերել ժամանակին:
Շտապ օգնություն կանչած վկան տեսել է կասկածյալին, որը նետել է «Մոլոտովի կոկտեյլ», որից հետո հեռացել է Chevrolet մակնիշի ավտոմեքենայով: