Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահ Իզաբելլա Դինգիզյանն իր ելույթում հիշեց իր տատի՝ Իզաբելլայի պատմությունը, ում անունն է կրում նա: Նա պատմեց, որ տատիկը 12 տարեկան է եղել, երբ 1915 թվականին հազարավոր հայերի հետ ստիպված անցել է գաղթի տառապանքներով լի ճանապարհը, անապատում թողնելով մորը:
«Այսօր պետք է բոլորը հիշեն հայ ժողովրդի տանջանքների մասին, հայերի նկատմամբ կատարված բարբարոսությունների մասին: Այդ ամենը հիշելով, պետք է նաև հիշենք պատասխանատվության մասին, յուրաքանչյուրը պետք է պայքարի ցեղասպանության, ռասիզմի դեմ»,- նշեց նա: