Saturday, 11 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

ՀԽ-ի նկատմամբ բեսպրեդելը ակնհայտ ապօրինի հետապնդում է քաղաքական հայացքների համար

«Երեկվա բեսպրեդելը, ըստ էության, ակնհայտ ապօրինի հետապնդում էր քաղաքական հայացքների համար: Պայմանավորված էր Սեֆիլյանենց այն գործողություններով, որոնք ակնհայտորեն ուղղված են իշխանությունների հեռացմանը»,- ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ գնահատելով երեկ տեղի ունեցած 6 անձի ձերբակալությանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ Սեֆիլյանենց մեկուսացումը բնավ պայմանավորված չէ ապրիլի 24-ին նախատեսվելիք ակցիաներով: Ըստ նրա՝ դա ընդամենը պատրվակ է, իսկ այն, ինչ արեցին իշխանությունները, բնորոշ է իրենց: «ԲՀԿ-ի հետ էլ փետրվարի 12-ին այդպես վարվեցին: Դա նրանց գործելավոճն է»,- ասաց Սաքունցը:

Վերջինիս խոսքով՝ պնդումը, թե նրանց կողմից զանգվածային անկարգություններ էին պլանավորվում, հորինված է և հիմնազուրկ, հետևաբար երեկ կատարվեցին ակնհայտ ապօրինի ձերբակալություններ, և ձերբակալվեցին մարդիկ, ովքեր հիմնականում որոշակի դերակատարում կարող էին ունենալ քաղաքական այդ շարժման համար:

Իրավապաշտպանի կարծիքով՝ ձերբակալություններից հետո հետագա սցերանը պարզ է. ձերբակալվածներին նախնական կալանք կտան, ապա ազատ կարձակեց, որը կհաջորդի ապրիլի 24-ին:

Հարցին, թե իսկապե՞ս «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները իշխանությունների համար նման մեծ վտանգ էին ներկայացնում, որ նրանց մեկուսացման փորձ արվեց, Սաքունցը պատասխանեց. «Այսօրվա իշխանությունների համար ցանկացած քաղաքացիական  և քաղաքական ակտիվություն վտանգ է ներկայացնում, որովհետև իշխանութունը որևէ բան չունի առաջարկելու հասարակությանը, հետևաբար իր իշխանության պահպանման միակ արգումենտը մնում է ուժը: Այնպես որ այսօր «Հիմնադիր խորհրդարանն» է, վաղը կարող է լինել «Քաղաքացիական պայմանագիրը», մյուս օրը՝ ինչ-որ ուրիշ շարժում: Նրանք, ովքեր հարց կդնեն իշխանության փոփոխության համար, միանշանակ վտանգ են ներկայացնում իշխանությունների համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում