Համաձայն ՄԱԿ-ի նոր զեկույցի՝ օտարերկրացիների հոսքը դեպի ջիհադիստական խմբավորումներ, ինչպիսիք են, օրինակ, «Ալ-Քաիդա»-ն և ԴԱՒՇ-ը («Իրաք և Շամի իսլամական պետություն»), այժմ ավելի ինտենսիվ է, քան երբևէ, և իրենից ներկայացնում է երկարաժամկետ սպառնալիք գլոբալ անվտանգությանը: Այս մասին գրում է BBC-ն:
ՄԱԿ-ի տվյալներով՝ իսլամիստական խմբավորումներում օտարերկրացի գրոհայինների թիվը անցյալ տարվա ամռանից ի վեր աճել է 70 տոկոսով:
Ինչպես նշում են փորձագետները, առնվազն 100 երկրից ավելի քան 25 հազար մարդ է միացել ջիհադիստներին: