Տիրանայում ձերբակալվել են Ալբանիայի Հանրապետության Ինտերպոլի ներկայացուցչության ղեկավար Արտան Բայրաքտարին և նրա աշխատակցուհիներից Լորետա Ալան` պաշտոնական լիազորությունները չարաշահելու կասկածանքով: Այս մասին գրում է TASS-ը:
Նշվում է, որ Բայրաքտարին և Ալան կասկածվում են բելգիացի գործընկերներից ստացած տեղեկությունը թաքցնելու մեջ այն մասին, որ ալբանացի պատգամավոր Մարկ Ֆրոկուն մարդասպանություն գործելու համար փնտրվում է Ինտերպոլի կողմից, որի համար նա Բելգիայում հեռակա դատապարտվել էր 10 տարով:
«Հավանական է, հենց այդ կարևոր տեղեկությունը թաքցնելու շնորհիվ է Ֆրոկուն խորհրդարանի պատգամավոր դարձել: Ինտերպոլը` Ալբանիայի ՆԳՆ-ի հետ համագործակցելով, ավելի քան երկու ամիս հետաքննել է այդ գործը»,- ընդգծում են ալբանական ԶԼՄ-ները: