Friday, 26 04 2024
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը

Հիշողությունը շարունակ տանջում է խելագարված զինվորին, դրական տեղաշարժ չկա

Արարատ քաղաքի՝ երբեմնի հանրակացարան հիշեցնող կիսախարխուլ շենքում սոցիալական ծանր պայմաններում է ապրում 2010-ին բանակ զորակոչված նախկին զինծառայող Հովհաննես Վարդանյանի ընտանիքը: Հովիկը բանակում 14 ամիս ծառայելուց հետո հոգեկան խանգարում է ստացել և առ այսօր բուժվում է: Բուժման համար հայրը՝ Վարդան Վարդանյանը, ամսվա մեջ մի քանի անգամ պետք է Հովիկին բերի Երևան: Երևան բերելու համար նրան ամեն անգամ նվազագույնը 10.000 դրամ է պետք: Պաշտպանության նախարարությունից նախ ասել են՝ դիմում գրի, որ ճանապարհածախսի հարցերը լուծեն, ապա մեկ ամիս առաջ պատասխան նամակում նշել են, որ օրենքներ են փոխվել, չեն կարող փոխանցել:

«Դիմումը գրեցի, 100.000 դրամով խնդրեցի օգնել գոնե ճանապարհածախսի համար, բայց այս անգամ պատասխանեցին, որ օրենքում նման կետ չկա, չեն կարող աջակցել. եթե մահ լինի, երկրաշարժ լինի, կամ ծնողներից մեկը մահանա, նոր կօգնեն: Ասացի՝ հաշվեք, թե մահացած եմ, ասացի՝ խադյաշի տրուպ եմ»,- սրտնեղած ասաց Վարդան Վարդանյանը:

Նյարդաբան Հենրի Բակունցն արդեն երկու տարի է՝ բուժում է Հովիկին, դրա համար էլ չեն ուզում դադարեցնել նրա բուժումը: Բժշիկն ասել է, որ Հովիկը դեղերը դեռ պետք է խմի:

«Աստծու հույսով ենք»,- ասաց հայրը:

Այս կացարանի երկու սենյակը ընտանիքի սեփականությունը չէ, տուն չունեն: Նախարարությունը մարզպետարանի հետ միասին որոշել է խնդրին լուծում տալ:

«Գնացի մարզպետարան, ասացին՝ թղթերը բեր, տան հարցով կաջակցենք, մի բան կստացվի»,- ասաց Վարդան Վարդանյանը՝ հույսով, որ իրականություն կդառնա Հովիկի երազանքը: Հովիկը երազում է Երևանում ապրել, հոգնել է հանրակացարանային պայմաններից:

Հիմա միակ խնդիրը որդուն Երևան՝ բժշկի հասցնելն է, որ պետք է գոնե շաբաթը մեկ իրականացնել, բայց գումար չլինելու պատճառով 15 օրը մեկ էլ չեն կարողանում բերել: Ամեն անգամ նվազագույն ճանապարհածախսը կազմում է 8000-10.000 դրամ, իսկ այս պահին տանն աշխատող չկա: Գործարանում աշխատող հայրը ամիսներ շարունակ պատվեր չունի, ուստի աշխատավարձ էլ չի ստանում: Հովիկի 40.000 դրամ թոշակն է, որն անգամ Հովիկի ծխախոտին չի բավականացնում, քանի որ նա օրական ծխում է մի քանի տուփ ծխախոտ և շարունակ սուրճ է խմում:

«Հովիկի առողջության հարցում դրական դինամիկա չկա, մեկ նորմալ խոսում է, մեկ էլ տասը րոպե հետո փոփոխական է՝ սենյակում չի թողնում հեռուստացույց նայենք: Մեկ էլ ասում է, թե պապ՝ էնքան լավ եմ, առաջվա Հովոն եմ, տասը րոպեից հետո նորից նույնը, ասում է՝ էս եմ հիշում, էն եմ հիշում, նենց բաներ է խոսում, որ զարմանում եմ, հիշողությունները տանջում են Հովոյին»,- ասաց հայրը՝ հավելելով, որ միակ սփոփանքն այն է, որ դեղերն անվճար են ստանում:

«Իհարկե, խանութներին պարտք ենք, վարկ ենք վերցրել բանկից, որ էս ամիսներին գոյատևենք, մինչև կաշխատեմ՝ կփակեմ, բայց հույս ունենք, որ կկարողանանք արագ փակել, որպեսզի կարողանանք նաև կենցաղային խնդիրները լուծել»,- ասաց Հովիկի հայրը:

Հովհաննես Վարդանյանին օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել «Արդշինբանկ»-ում գործող հետևյալ հաշվեհամարին՝

դրամով՝ 2474300498710020 

դոլարով՝ 2474300498710010

կամ զանգահարել Վարդանյան Վարդանին՝ 094 32 57 47

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում