Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի դատարանը տեղի բնակչին կալանքի է դատապարտել սադրիչ վարքագծի համար, որն իր մեջ ներառում է մորուք աճեցնելը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Տղամարդը «վեճերի հրահրում» հոդվածով պատժաժամկետ է ստացել, ինչը չինական օրենսդրության մեջ հաճախակի է հանդիպում: Նրա դեպքում սադրիչ վարքագծի ներքո նկատի է առնվել մորուք աճեցնելը: Նրա կինը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման` փարանջա կրելու համար:
Բանն այն է, որ տարածաշրջանի իշխանությունները պայքարում են ծայրահեղականության դեմ` ոտնահարելով այնտեղ բնակվող մուսուլման ույղուրների իսլամական ավանդույթները: