Սահմանին իրավիճակը լարված է, սակայն վերահսկելի: Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Պարբերաբար կրակոցները, հրադադարի ռեժիմի խախտումներն ավելանում են, սակայն այն վերահսկելի է: Հայկական Զինուժը թե Արցախում, թե Հայաստանում սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության հարցում իրականացնում է իր առջև դրված խնդիրները»,-ասաց նախարարը: