Հոլանդական Stage Entertainment (SE) թատերական ընկերությունը, որը ներառված է Eոdemol մեդիակայսրության մեջ, վաճառքի է հանվել: Հավանական գնորդներն են բրիտանա-ամերիկյան Ambassador Theatre Group (ATG) օպերատորը և CVC Capital Partners ներդրումային հիմնադրամը: Այս մասին գրում է The Sunday Times-ը:
«Գործարքի շնորհիվ մենք նախատեսում ենք ընկերության տարեկան շրջանառության կրկնապատկում մինչև մեկ միլիարդ եվրո, դիրքորոշման ուժգնացում մայրցամաքային Եվրոպայում և ընդարձակում Ասիայի ու Լատինական Ամերիկայի շուկաներում»,- ասել է SE Ռուսաստանի մասնաճյուղի ղեկավար Դմիտրի Բոգաչովը` նկատի ունենալով՝ եթե ընկերությունը գնի թատերական օպերատորը:
Նա հավելել է, որ եթե ընկերությունը ձեռք բերի ներդրումային հիմնադրամը, հավանական է, որ հետագայում աշխատանքները կկենտրոնացվեն հոլդինգի ֆինանսական արդյունավետության վրա: