Մեծ Բրիտանիան շահել է Եվրոպական կենտրոնական բանկի դեմ դատը: Այս մասին գրում է Agence France-Presse-ը:
ԵԿԲ-ն որոշում էր կայացրել, որի համաձայն` բանկերը պետք է պարտավորվեին եվրոյի գոտում քլիրինգային պալատները եվրոյով իրականացնել: Բրիտանական կառավարությունը վիճարկել է ԵԿԲ-ի այդ որոշումը, որը կարող էր վնասել Մեծ Բրիտանիայի բանկային ոլորտին, որը եվրոգոտու մեջ չի մտնում:
Ֆրանկֆուրտում Եվրամիության բարձրագույն դատարանը վճռել է, որ «ԵԿԲ-ն չունի անհրաժեշտ իրավասություն`քլիրինգային պալատների արժեթղթերի գործունեության կարգավորման համար», և «որ որոշումը դուրս է գալիս հասարակ վերահսկողության շրջանակներից»: