Կիբեռանվտանգության հետազոտողները խոցելիություն են հայտնաբերվել հայտնի դիտարկիչներում, ներառյալ Apple-ի ու Google-ի լայնորեն տարածված ծրագրային ապահովումներում, որը թույլ է տալիս ստիպել անցնել զգալիորեն քիչ պաշտպանված տարբերակի հարյուրավոր կայքեր դիտելիս, ներառյալ whitehouse.gov, nsa.gov ու fbi.gov, հայտնում է Reuters-ը:
Խոցելիությունը պահպանվել է 1990-ականների վերջից, երբ ամերիկյան օրենսդրությունը արգելում էր ԱՄՆ-ի սահմաններից դուրս արտահանել ուժեղ կրիպտոպաշտպանությամբ արտադրանք: Որպեսզի համապատասխանեն օրենսդրությանը, խոշորագույն արտադրողները օգտագործել են պաշտպանության հեշտացված «արտահանման» տարբերակ՝ շրջանցելով պաշտպանության այն տարբերակը, որը պահանջում էր սուպերհամակարգիչը:
Apple-ի ու Google-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ նորացված ծրագրային ապահովումը, որը կծածկի տվյալ խոցելիությունը, կթողարկվի մոտ ապագայում: