«Նորմալ գործընթաց է, մարդիկ իրենք են որոշում իրենց տեղը: Կուսակցությունները մարդկանց քաղաքական ծրագրերի ներկայացման միջոցներ են: Ոչ մի մարդ չի ծնվում մի կուսակցությունում և մահանում նույն կուսակցության մեջ»,- ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը մարդկանց՝ կուսակցությունից հեռանալու արագության մասին:
Նա նշեց, որ ոչ ոք իրավունք չունի քննադատելու այն մարդկանց, ովքեր հեռանում են: Եթե նրանք համարում են, որ այսօրվա թիմը նրանց համար համահունչ չէ, դա նրանց խնդիրն է: