ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Մարտի մեկի ողբերգական իրադարձություններին՝ նշեց, որ այս հարցը մնում է դեռ չփակված, 10 զոհերի հանգամանքները վերջնական ճշտված չեն, մեղավորները բացահայտված չեն:
Նրա խոսքով՝ Մարտի մեկը պետք է դաս լինի՝ հասկանալու, որ չպետք է գնանք այնպիսի գործողությունների, որ նոր զոհեր տանք: «Ինչ եղավ՝ այդ տասը զոհերին եղավ: Ովքեր այդ խնդիրը չեն ընկալել և այդ զոհերը տվել են, պետք է պատասխանատու զգան իրենց, որ նոր զոհերի առաջ չկանգնենք»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը՝ ՀՅԴ-ն այս անգամ հենց դա՞ կանխեց՝ հաշտեցնելով Սերժ Սարգսյանին և Գագիկ Ծառուկյանին, Արմեն Ռուստամյանը նշեց, որ այո, կանխվեց դա:
Արդյո՞ք իշխանությունը կամք է դրսևորել բացահայտելու այս գործողությունները հարցին ի պատասխան՝ Արմեն Ռուստամյանն ասաց. «Միշտ էլ իշխանությունների կամքը բխում է եղած այն մեխանիզմներից, որոնք ստիպում են այդ կամքը դրսևորվի, եթե թողնենք իշխանությունը բարի կամք դրսևորի, այդպես երբեք չի լինում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Ավելին՝ տեսանյութում: