Ամերիկյան The Weinstein Company-TWC ընկերությունը McDonald”s ռեստորանային ցանցի հիմնադրման մասին նկարահանվող ֆիլմի նկատմամբ իրավունք է ստացել: Ինչպես հաղորդում է Variety ամսագիրը՝ այնտեղ գլխավոր դերակատար է լինելու դերասան Մայքլ Քիթոնը:
«Հիմնադիրը» անվանումն ստացած ֆիլմը կենսագրական ֆիլմ է McDonald”s-ի հիմնադիր Ռեե Քրոքի մասին:
«Քրոքը եկել էր արագ սննդի բիզնես 50 տարեկան հասակում, սակայն շնորհիվ համառ աշխատանքի և բախտի՝ կարողացել է կառուցել համաշխարհային ռեստորանային կայսրություն: Նա շատ հետաքրքիր մարդ է»,- ասել է Մայքլ Քիթոնը:
Ֆիլմի ռեժիսորը Ջոն Լի Հենքոքն է: Նա համբավ է ստացել 2002 թ. «Նորեկը» ֆիլմից հետո, որը նվիրված էր բեյսբոլի խաղացող և մարզիչ Ջիմ Մորիսոնի կյանքին: