Մեքսիկայում Կոլիմա հրաբուխը շաբաթ օրը մոխրի հսկայական սյուն է արտանետել, իսկ ծխի բարձրությունը հասել է 4 կմ-ի: Այս մասին գրում է Korrespondent.net-ը` վկայակոչելով Հալիսկո նահանգի քաղաքացիական պաշտպանությանը:
Իշխանությունների տվյալներով` մոխրի այդ արտանետումն ամենազգալին է տարվա սկզբից ի վեր: Հրաբխային ամպն արևելք է շարժվում: Մի քանի ժամ անց հրաբուխը կրկին արտանետել է մոտ 3.5 կմ բարձրությամբ մոխրե սյուն:
Մի շարք բնակավայրերի բնակիչների, որոնք գտնվում են շարժվող ամպի «տարածքում», փրկարարներն արդեն նախազգուշացրել են մոխրի տեսքով հնարավոր տեղումների մասին: