Կանադական Տորոնտո քաղաքի McDonald’s ռեստորանում հրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ: Այս մասին հաղորդում է Toronto Star-ը:
Նշվում է, որ հրաձգությունը սկսվել է անվտանգության աշխատակիցների և երկու հաճախորդների միջև կոնֆլիկտի պատճառով, ինչից հետո անվտանգության աշխատակիցները կրակել են երկու հաճախորդների:
Ոստիկանության տվյալներով՝ անվտանգության աշխատակիցներից մեկը ստացել է ձեռքի վնասվածքներ: Նա համաձայնել է համագործակցել հետաքննության հետ:
Ներկայում պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները: Նշվում է, որ զոհվածները եղել են 25-40 տարեկան: