ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի միջազգային օդանավակայանում շաբաթ օրը չեղյալ է հայտարարվել ավելի քան 700 չվերթ՝ սառցե անձրևի պատճառով: Ավելի քան 600 չվերթ չեղյալ է հայտարարվել ուրբաթ օրը: Դրա հետ կապված՝ մոտ 5000 մարդ ստիպված է եղել գիշերն անցկացնել օդանավակայանում: Այս մասին գրում է TASS-ը:
Բացի այդ, ճանապարհների սառցակալման պատճառով Տեխասում անցյալ օրերին տեղի են ունեցել բազմաթիվ վթարներ: Դալլասից 50 կմ հյուսիս գտնվող Մելիսա քաղաքի մայրուղու վրա միմյանց են բախվել մոտ 40 ավտոմեքենաներ: Վթարի հետևանքով տուժածներ չկան: