Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Էմիլի Սաֆարյանը: Armlur.am-ի հետ զրույցում զինծառայողի ընտանիքի մտերիմներից Անուշը հայտնել է, որ Ալբերտի ծնողները և բոլոր հարազատները բացառում են ինքնասպանության վարկածը:
Զրուցակցի փոխանցմամբ հունիսին զորակոչված զինծառայողը բնավորությամբ զուսպ, հավասարակշռված, համեստ և խելոք երիտասարդ էր և ցանկացած հարցով մշտապես խորհրդակցում էր հոր հետ. նրանից գաղտնիքներ չուներ:
«Վերջերս ենք այցելել Ալբերտին: Ինչպես միշտ, նա շատ ուրախ էր, կյանքով լի, անընդհատ ասում էր, որ իրեն շատ լավ է զգում, որևէ խնդիր չունի: Հնարավոր չէ՝ ինքնասպանության դիմեր: Խոսակցությունները, թե նամակ է գրել, որում սոցիալական ծանր պայմանների մասին է նշել, իրականություն չի կարող լինել:
Նրանք ապահովված են և երբևէ նման խնդիրներ չեն ունեցել»,- շարունակել է մեր զրուցակիցը: Անուշի փոխանցմամբ՝ որդեկորույս ծնողները երբեք չեն մտածել իրենց որդուն բանակից ազատելու մասին: Ավելին, միշտ ասել են, որ նա կարող է ծառայել, գլուխ կհանի և խնդիրներ չի ունենա: «Ծնողների հետ 3 օր առաջ է խոսել: Որևէ գանգատ չի ունեցել, չի բողոքել ինչ-որ բանից: Կրկնում եմ՝ եթե խնդիրներ ունենար, մենք հաստատ կիմանայինք»,- եզրափակել է Անուշը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում