ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ծայրահեղական խմբավորման ջոկատները պայթեցրել են միջազգային օդանավակայանի շենքը Իրաքի մեծությամբ երկրորդ` Մոսուլ քաղաքում, հաղորդում է TASS-ը:
Ականատեսների խոսքերով` շինությանը զգալի վնաս է պատճառվել: Մոսուլի օդանավակայանը երկրում մեծությամբ երրորդն էր:
ԴԱԻՇ-ի գրոհայինները նաև արագ կերպով ականապատում են Տգրիս գետով անցնող հիմնական կամուրջները` հիմնականում քաղաքի կենտրոնական մասում: Խմբավորումը պատրաստվում է պայթեցնել դրանք, քաղաքի վրա կառավարական զորքերի զանգվածային հարձակման դեպքում լիակատար շրջափակումից խուսափելու համար: