ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ ԱՄՆ-ի համար ցանկալի չէ ուղիղ ռազմական հակամարտություն Ռուսաստանի հետ: Այս մասկն նա հայտարարել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Չեմ կարծում, որ ԱՄՆ-ի և աշխարհի համար ցանկալի է տեսնել իսկական ռազմական հակամարտություն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև»,- ասել է Օբաման:
Նա համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայում տիրող իրավիճակի, մասնավորապես Ղրիմի շուրջ իրադարձությունների պատճառով Ռուսաստանը հայտնվել է դիվանագիտական մեկուսացման մեջ: Նախագահի խոսքով` Եվրոպան ևս փոխել է իր վերաբերմունքը ՌԴ-ի հանդեպ:
Օբամայի կարծիքով` տվյալ իրավիճակում չկա այնպիսի բանաձև, որը լավ կլիներ Ռուսաստանի համար: