Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ամերիկան ինձ ստիպում է ավելի հպարտ զգալ հայ լինելուս համար. «Էմիգրանտներ» սերիալի գլխավոր դերակատար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ամերիկաբնակ բեմադրիչ, դերասան, ռեժիսոր Զոհրապ Բեկ-Գասպարենցը:

– Զոհրապ, վաղուց ապրում ու ստեղծագործում եք ԱՄՆ-ում, տեղյա՞կ եք ամերիկյան կինոյի ներկայիս միտումներին: Ըստ Ձեզ՝ ո՞րն է կինոյի, հատկապես հոլիվուդյան կինոյի ասելիքը:

– Կինոն զենք է: Իզուր չէր, որ Կուստուրիցայի «Անդերգրաունդ» ֆիլմով աշխարհը իմացավ նրա երկրի մասին: Ամերիկայում կինոն տեսակ է, որը միևնույն է՝ թելադրում է, ուզենք, թե չուզենք: Կարևորը՝ չեն նկարում այն ֆիլմը, որը ասում է՝ «ով այնպիսի սուտ ասի, որ ասեմ՝ սուտ է, թագավորությանս կեսը կտամ»: Սուտասան հերոս չունեն:

– Զոհրապ, Հայաստանից արտագաղթած արտիստների թվում, կարելի է ասել, առաջիններից էիք, որ գնացիք ստեղծագործելու ու մշտական բնակություն հաստատելու ԱՄՆ-ում: Ինչո՞ւ հենց ԱՄՆ-ը ընտրեցիք որպես բնակության վայր:

– Ամերիկան բոլորինն է: Նրանն է, ով սիրում է օրենք, օրինապաշտ է, հավատքով լի է: Եվ Ամերիկան ինձ ավելի է հպարտ դարձնում, որ հայ եմ:

– Միացյալ Նահանգները գայթակղիչ վայր է հատկապես դերասանների ու երգիչների համար, որոնք գնում են իրենց ամերիկյան երազանքի հետևից: Արդյոք նրանք գալով ԱՄՆ՝ պատկերացում ունե՞ն այն դժվարությունների ու խնդիրների մասին, որոնց ստիպված են բախվել:

– Ամերիկյան այդ երազանքը ոչ ոք չի տեսել ու չի տեսնելու, պարզապես այստեղ արթուն էլ կարող ես երազ տեսնել իրականում, բայց տեսնելուց հետո հասկանալ է պետք, որ երազին հասնելու համար պետք է չարչարվել և հավատալ իսկապես:

– Արդյոք հասուն տարիքում արտագաղթած դերասանը շանս ունի՞ ինքնահաստատվելու ամերիկյան կինոարտադրությունում:

– Ամերիկյան իրականությունը լոտո է՝ կամ շահում ես, կամ ոչ:

– Զոհրապ, Հայաստանում ներկայացումներ էիք բեմադրում: Դեռ շատերն են հիշում Ձեր «44 աստիճանի վրա» բեմադրությունը, հետո՝ 2013-ին, Հայաստան բերեցիք նաև ֆիլմը: ԱՄՆ-ում ունե՞ք հնարավորություն ներկայացումներ բեմադրելու:

– Բեմադրելու հնարավորություն միշտ ունեմ: Պարզապես ինձ համար թատրոնը դարձել է թանգարան… Երբ գտնեմ այն ներկայացումը, որով մարդուն համակարգչի առջևից կամ հեռուստացույցի մոտից կպոկեմ ու կբերեմ թանգարան, կբեմադրեմ այդ ներկայացումը:

– Սերիալները մեզանում շատ են քննադատվում ցածր մակարդակի ու նկարահանման որակի պատճառով: Ի՞նչ է պետք իրականում լավ սերիալ նկարահանելու համար, ու ո՞րն է լավ սերիալը՝ ըստ Ձեզ:

– Երբ 1990-ականներին փողոցում ծխախոտ էին վաճառում, ասացի՝ մի նեղվեք, դրանք խանութներ են դառնալու: Սերիալները լուրջ ֆիլմերի են վերածվելու: Այս շրջանն անցնել է պետք: Իմ ընկերը ժամանակին ասաց՝ «ոչ մի բանի համար 5 տարի են տալիս»: Ասաց ու եղավ… Պատկերացնո՞ւմ եք՝ մի օր Համլետ ցանկանամ խաղալ կամ բեմադրել: Երանի այնքան հասունանանք, որ ազգովի Համլետ ուզենք: Թագավորները ժամանակին խեղկատակներին պահում էին ճշմարտությունը ասելու համար: Երբ խեղկատակին սպանում ես կամ բերանը փակում, արքա Լիրի օրն ես ընկնում:

– Ի՞նչ ասելիք ունի այսօր հայ դերասանը, արվեստագետը հանդիսատեսին, մանավանդ, եթե բնակվում է արտերկրում:

– Որտեղ էլ որ ես ստեղծագործում եմ, իմ Հայաստանի ու իմ ժողովրդի համար է…

– Հայաստանյան արվեստագետներից, ստեղծագործողներից ո՞ւմ հետ եք ներկայում համագործակցում: Կապ պահպանո՞ւմ եք նրանց հետ:

– Սիրում եմ բոլոր փնտրող հոգիներին: Նրանք իրենց տեղը գտնելու են անպայման: Ցավոք, կապ չունեմ:

– Ի՞նչն է Ձեզ ավելի շատ անհանգստացնում Հայաստանում, երբ հեռավորությունից եք հայացք գցում Հայաստանի վրա: Հեռավորությունից ավելի շատ բացասակա՞ն, թե՞ դրական երևույթներ եք ավելի շատ նկատում:

– Ես սիրելուց սիրում եմ այնպիսին, ինչպիսին կա: Ես սիրում եմ իմ Հայաստանը, իմ Երևանը, իմ բակը: Ինձ թվում է՝ սիրելուց սիրում են այնպիսին, ինչպիսին կա:

– Ներկայում ի՞նչ ֆիլմի վրա եք աշխատում: Ի՞նչ պլաններ ունեք:

– Հիմա նոր գեղարվեստական ֆիլմ եմ նկարահանում: Միայն կասեմ անվանումը ու վերջ՝ «Ռուզան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում