Դատելով ամեն ինչից՝ Քրեսիդա Բոնասը իսկապես երջանիկ է արքայազն Հարիից բաժանվելուց հետո, չնայած վերջինիս համարում են միապետական ընտանիքի ամենագեղեցիկ ներկայացուցիչը:
25-ամյա Քրեսիդան կրկին վերադարձել է թատրոն՝ նա խաղում է «Հրեշը լճից» ներկայացման մեջ, որում կատարում է գայլի դեր: Պիեսը վերականգնողական կենտրոնից փախած տղամարդու մասին է, ով մոլորվում է անտառում և հանդիպում գայլի, որին մարմնավորում է Քրեսիդան:
Այդ դերը արքայազն Հարիի նախկին սիրելին արդեն կատարել է անցած տարվա մայիսին: Իսկ այժմ բեմադրությունը ցուցադրվելու է Լոնդոնի փառատոնում: Evening Standart-ին տված հարցազրույցում Բոնասը խոստովանել է, որ արական սեռի ներկայացուցչի դերը թույլ է տվել ամբողջությամբ բացահայտվել դերասանական ունակություններով:
Ի դեպ, քննադատները նրա աշխատանքը հիացմունքով են ընդունել: Օրինակ՝ The Daily Telegraph-ը նշում է, որ աղջիկն աչքի է ընկնում ոչ միայն արտաքին, այլև ներքին գեղեցկությամբ: