Monday, 06 05 2024
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել

Հռչակագիր` առանց մեսիջի

Երեկ Երևանում, Ծիծեռնակաբերդում` Եղեռնի զոհերի հուշահամալիրում հրապարակվել է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի համահայկական հռչակագիրը: Այն հրապարակվել է Հայաստանի, այսպես ասած, իշխանական ողջ վերնախավի ներկայությամբ: Ներկա են եղել նաև բազմաթիվ այլ գործիչներ, հյուրեր սփյուռքից, հարյուրերորդ տարելիցի պետական հանձնաժողովի անդամներ:

Հռչակագիրն, ըստ էության, պարունակում է հայտնի բովանդակություն, որին այս կամ այն կերպ մենք, նաև մեր նախորդ սերունդները Հայաստանում և սփյուռքում առնչվել ենք անցնող տասնամյակների ընթացքում: Եթե անկեղծ լինենք, ապա հռչակագիրն, ըստ էության, չի կազմում աշխարհին ուղղված որևէ մի հստակ մեսիջ, որը կվկայեր Հայաստանի որևէ որոշման մասին, նոր որևէ քայլի մասին: Իսկ եթե չկա նման մեսիջ, ապա հռչակագրի իմաստն, ըստ էության, վերածվում է արարողակարգի:

Այն ամենն, ինչ ամրագրված է այդ փաստաթղթում, պետք է ենթադրեր հարյուրերորդ տարելիցի տարում Հայաստանի որևէ եզրահանգում` որպես ամփոփում այն տասնամյակների, որոնց ընթացքն էլ, ըստ էության, գրել է հռչակագրում տեղ գտած բովանդակությունը: Ահա այս իմաստով է, որ հռչակագիրը ավելի շատ արարողակարգ է, լավ գրված, ձևակերպված, սակայն աշխարհին Հայաստանի անունից քաղաքական որևէ որոշում կամ մեսիջ չհաղորդող փաստաթուղթ:

Մինչդեռ այսօր և՛ Հայաստանի հասարակությանը, և՛ միջազգային հանրությանը երևի թե առավել կարևոր է հենց այն, թե ինչ է անելու Հայաստանը՝ հիշատակի միջոցառումներից և քարոզչական ծրագրերից բացի, քաղաքական ինչ նոր շունչ է հաղորդելու Ցեղասպանության խնդրի ճանաչման գործընթացում նոր դիրքերի և նոր նշաձողերի սահմանման համար` և՛ որպես պետություն, և՛ որպես աշխարհասփյուռ ժողովուրդ:

 

Լուսանկարը` PAN Photo-իԼուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում