«Կարծում եմ սադրանքներ են, որ գալիս են հայոց բանակին և դրանով փորձում են վնաս պատճառել հայոց բանակին»,-այս մասին ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Նա նշեց, որ հայկական կողմը պատասխան չի տալիս այդ հարձակողական գործողություններին, այլ անում է այն ինչ պլանավորել է:
«Իրենք ամեն օր կարող են ակտիվանալ, բայց դա ոչինչ չի նշանակում»,- ասաց նախարարը՝ ի պատասխան այն հարցի, արդյոք այսօր Բանակի օրվա կապակցությամբ ադրբեջանական ուժերը կարող են ակտիվանալ: