Opera Software-ի նախկին գլխավոր տնօրեն և հիմնադիր Ջոն ֆոն Տետցչները ներկայացրել է նոր` Vivaldi բրաուզերը: Այս մասին հաղորդում է The Next Web-ը:
Vivaldi-ին կառուցված է Google-ի Chromium-ի հիման վրա: Նոր բրաուզերն աչքի է ընկնում ներդիրների հետ ավելի լավ աշխատանքով: Այսպես՝ մի թեմայի շուրջ կայքերը կարող են խմբավորվել մեկ ներդիրում: Մյուս կարևոր գործառույթը նշումներ և սքրինշոթեր անելու հնարավորությունն է` առանց ծրագրից դուրս գալու:
Բրաուզերի դիզայնը մինիմալիստական է: Ինտերֆեյսը կարող է փոխվել ըստ բացված կայքի գույնի:
Դրա նախնական տարբերակն արդեն հասանելի է Windows-ի, Mac-ի և Linux-ի օգտատերերի համար: