ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր Իլկա Կաներվան Ռուսաստանին կոչ է արել փակել Ուկրաինայի հետ սահմանը Դոնբասում բռնկված բռնության պատճառով: Այս մասին գրում է BBC-ն:
«Ռուս առաջնորդները խոսում են Ուկրաինայում հակամարտության խաղաղ լուծմանն իրենց աջակցության մասին: Հաշվի առնելով այդ հաղորդագրությունը` ես Ռուսաստանին կոչ եմ անում փակել Ուկրաինայի հետ սահմանը, որպեսզի դադարեցվի արևելյան Ուկրաինայի տարածք զենքի կամ մարտիկների հոսքը` լինեն դրանք կամավորներ, թե ոչ: Ժամանակակից զենքը, որն այժմ ունեն Ուկրաինայի անջատողականները, չի կարող ինքն իրեն հայտնվել»,- ասել է Իլկա Կաներվան: