Իրանը մտադիր է հետագայում էլ իրականացնել իր խաղաղ ատոմային էներգետիկայի զարգացման համար միջուկային տեխնոլոգիաների ներդրումը։ Նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ փոխացնում է ISNA գործակալությունը։
Նրա խոսքով՝ իրանական միջուկային խնդրի լուծումն ընկած է բացառապես քաղաքական հարթության վրա, և այդ լուծումը պահանջում է բանակցող երկու կողմերի քաղաքական կամքը։ «Մեզ մոտ իհարկե կա ձգտում՝ հնարավորինս արագ կարգավորելու այդ խնդիրը»,-ասել է Ռուհանին Պորտուգալիայի արտգործնախարար Ռուի Մաշետեի հետ հանդիպման ընթացքում։
Նախագահը կրկին հաստատել է, որ իրանական միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ։
Անդրադառնալով Իրանի և «վեցյակի» բանակցությունների ընթացքին, ինչպես նաև Կոնգրեսի կողմից պատժամիջոցների նոր փաթեթի համաձայնեցման փորձերին՝ նախագահը նշել է, որ Իրանի վրա ճնշումն անիմաստ է։ Նրա խոսքով՝ ճնշումն ու պատժամիջոցները երկբերան սուր են, որոնք վնաս կհասցնեն երկու կողմերին էլ։