Այսօր ժամը 12:00-ի սահմաններում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից «Էրեբունի» ԲԿ տեղափոխելու ճանապարհին շտապ օգնության մեքենայի մեջ մահացել է 48-ամյա դատապարտյալ Անդրանիկ Չիչյանը: Armlur.am-ի հետ զրույցում քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հայտնել է, որ մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում