«Համապատասխան պայմանագրի շրջանակում մենք ունենք հատուկ ազդականչ, որի պարագայում ռազմաբազայից զինված զինծառայող է լքում ռազմաբազան, ապա այդ ժամանակ համատեղ միջոցառումներ իրականացնելու իրավասություն ունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ռուս զինվորականներն ունեի՞ն արդյոք իրավասություն՝ զինված մասնակցելու Պերմյակովի օպերատիվ-որոնողական աշխատանքներին:
Պողոսյանը մանրամասնեց, որ այդ պայմանագիրը կնքված է ռազմաբազայի և տարածքային ստորաբաժանման միջև:
Հունան Պողոսյանը նաև հավելեց, որ բոլոր վարկածների հետ քննարկվում է նաև վարկածը, որ Պերմյակովը միայնակ չի եղել: «Նախաքննության ընթացքում առաջ քաշված ցանկացած վարկած ստուգվում է: Այդ թվում այդ վարկածը»,- ասաց նա: