Այսօր հրապարակվել են Yves Saint Laurent Beauté նոր գովազդային արշավի լուսանկարները, որոնցից մեկում երիտասարդ մոդելը կեցվածք է ընդունել իր ֆրանսուհի գործընկերուհու՝ Սինդի Բրունի հետ:
Նշենք, որ վերջերս Կարան հաստատել է, որ 2015թ. նորից կհամագործակցի դեկորատիվ կոսմետիկայի այդ արտադրողի հետ: Մինչ այդ Դելվինը ներկայացրել էր բրենդի 2014 և 2013 հավաքածուները:
«Ես հատկապես բարձր եմ գնահատում հնարավորությունը՝ ցուցադրել Yves Saint Laurent Beauté-ի ժամանակակից կանանց համարձակությունը: Ինձ մոտ է այնպիսի ընկալումը, ու ինձ դուր է գալիս մարմնավորել այն իմ կերպարում»,- ասել է նա: