Եգիպտոսի իշխանությունները Ամալ Քլունիին սպառնացել են ձերբակալությամբ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա քննադատական զեկույց է հրապարակել, որում երկրի դատական համակարգն անվանել է անկատար և անբավարար անկախ:
US Weekly-ի փոխանցմամբ՝ իմանալով այդ զեկույցի մասին՝ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ Ջորջ Քլունիի կինը կարող է ձերբակալվել:
«Նրանք խանգարել են ինձ Կահիրեում ներկայացնել իմ զեկույցը»,- պատմել է Ամալ Քլունին: Նրա խոսքով՝ իրեն հարցրել են, թե զեկույցում քննադատվո՞ւմ է բանակը, դատական իշխանությունը կամ կառավարությունը, իսկ դրական պատասխանին հակադարձել ձերբակալման ռիսկով:
Զեկույցում մասնավորապես նա անդրադարձել էր Al-Jazeera-ի 3 լրագրողների դեմ անցած ամռանը կայացված վճռին: