Չինաստանի Յույլին նահանգի բնակիչը ավելի քան տասը տարի հարևանուհիներից ներքնաշորեր է գողացել: Գողին գտել են այն բանից հետո, երբ նրա բնակարանում առաստաղը փուլ է եկել, հաղորդում է The Daily Mail-ը:
Պարբերականի տվյալներով՝ գողի ոչ ամբողջական անունը Տան (Tang) է: Նրա պահեստում, ընդհանուր առմամբ, ավելի քան երկու հազար կտոր ներքնազգեստ է հայտնաբերվել: Նա 750 բնակարաններ է մտել այն ժամանակ, երբ տերերը աշխատանքի են եղել:
Ոստիկանությունը ամբողջ գողոնը շարել է տան առջև, որտեղ նա ապրել է:
Ոստիկանությունում նշել են, որ Տանը 30-40 տարեկան տղամարդ է, որը հարևանների տուն է մտել ունիվերսալ բանալիի օգնությամբ:
Իրավապահները պատմել են, որ գողը այլ բնակելի տարածքներ էլ է մուտք գործել: Տանը իր արարքը բացատրել է հոգեկան խանգարումով, որը նրա մոտ մանկուց է ի հայտ եկել: