Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մենք հեքիաթներում չենք ապրում, որ կախարդական փայտիկից խոսենք. Արթուր Բաղդասարյանը՝ Հովիկ Աբրահամյանին

«Հայաստանը չունի տնտեսության զարգացման պլանավորում, ապրում է այսօրվա օրով: Հայաստանը գտնվում է մի անորոշ վիճակում, երբ կառավարությունն անզոր է երկրի, ժողովրդի վիճակը բարելավելու համար որևէ գործողություն անելու: Վերջին 10 տարում առաջին անգամ ընդունվեց մի բյուջե, որտեղ խոսք անգամ չի գնում աշխատատեղերի մասին:

Ամենահետամնաց երկրում էլ կառավարությունը հիմնական խնդիր է դիտարկում տնտեսության զարգացման միջոցով երկրում սոցիալական խնդիրների լուծումը, որոնցից ամենակարևորը պետք է լինի ոչ թե ողորմությունը ժողովրդին, այլ իր հացը վաստակելու համար մարդկանց աշխատանք տալը: Բայց ութ ամիս անց կարող եմ ասել, որ կառավարությունը ձախողել է, անզոր է լուծելու մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրները»,- այսօր մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Վերջինս նաև անընդունելի համարեց այն միտքը, թե չեն թողնում՝ կառավարությանն աշխատի: Ա. Բաղդասարյանի կարծիքով, Տիգրան Սարգսյանի կառավարությունը բացառիկներից է եղել, որն ունեցել է խորհրդարանի լիակատար աջակցությունը: Նույնն էլ այսօր ունի Հովիկ Աբրահամյանի կառավարությունը՝ օրենքներ անցկացնելու, ցանկացած ռեֆորմ անելու որևէ խնդիր չունի: Այլ խնդիր է, որ կառավարությունը պետք է ունենա ծրագիր և պատասխանատվություն: Մինչդեռ Հ. Աբրահամյանը, վերջերս անդրադառնալով մեր երկրում գոյություն ունեցող խնդիրներին, հայտարարել էր, թե ինքը չունի կախարդական փայտիկ, որ հրաշքներ գործի: «Մենք հեքիաթներում չենք ապրում, որ կախարդական փայտիկից խոսենք: Ապրում ենք ռեալ իրականության մեջ»,- հակադարձեց ՕԵԿ ղեկավարը:

Վերջինս նաև ավելացրեց, թե 2005 թվականից սկսած՝ Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է հինգ անգամ, ու դրա նախահայրը Տ. Սարգսյանն է: Եվ Ա. Բաղդասարյանի խոսքերով՝ այդ պարտքն այսօր գցել են ՀՀ քաղաքացիների վրա ու հարկերն են ավելացնում:

Սակայն չէ որ երբ Տ. Սարգսյանի կառավարությունը վարկեր էր վերցնում և արտաքին պարտքն ավելացնում, այդ բոլոր տարիներին Ա. Բաղդասարյանը Անվտանգության խորհրդի քարտուղար էր, իսկ նրա ղեկավարած ՕԵԿ-ը նույն վարչապետի գլխավորած կոալիցիայում էր: Ավելին՝ այդ բոլոր վարկերը հաստատվել են Ազգային ժողովում, և դրանց կողմ էր քվեարկում նաև նույն ՕԵԿ-ը: Ինչո՞ւ այդ ժամանակ Ա. Բաղդասարյանն արտաքին պարտքի մասին իր մտահոգությունը չէր բարձրաձայնում և ՕԵԿ-ին հորդորում դեմ քվեարկել վարկային համաձայնագրերին:

Ա. Բաղդասարյանը գտավ այս հարցի պատասխանը և ասաց, թե վարկային ռեսուրսներն անհրաժեշտ են յուրաքանչյուր երկրին, և դրանց արդյունավետ օգտագործումը կարող է օգուտ բերել: Իսկ ՀՀ արտաքին պարտքից մոտ 1.5 մլրդ դոլարը ետ է գնացել վարկատու միջազգային կազմակերպություններին՝ որպես խորհրդատվության համար վճարվող գումար:

«Այդ վարկային ռեսուրսների հիմնական մասը չի ծառայել իր նպատակին: Ո՞վ է պատասխանատու: Իրականացնողը: Հնարավորություն տվողը չի պատասխանատու: Որպես վարչապետ՝ Տիգրան Սարգսյանը ՀՀ արտաքին պարտքը մեծացնելու նախաձեռնողը հանդիսացավ: ՀՀ-ին վստահում էին այդ ռեսուրսները, բայց այլ խնդիր է, թե ինչպես ծախսվեցին դրանք: Գումարը տնտեսության առողջացման մեխանիզմ է, այլ խնդիր է, որ պետք է հետևես՝ այդ միջոցները ծառայեն իրենց նպատակին»,- պատասխանեց Ա. Բաղդասարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում