Friday, 26 04 2024
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից

Կառավարությունն իրեն ձախողել է. Արթուր Բաղդասարյան

«Այսօր հասարակության մեջ չկա սահմանադրական փոփոխությունների պահանջ, որովհետև հասարակությունն այսօր գտնվում է ծայրաստիճան ծանր սոցիալ-տնտեսական վիճակում, և նրա համար դա ոչինչ չարժե»,- այսօր մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Նա նաև հայտարարեց, որ ՕԵԿ-ը չի պաշտպանի այդ փոփոխությունները նաև այն պատճառով, որ Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը նման պահանջ չեն դնում: Բացի դրանից՝ Ա.Բաղդասարյանի խոսքով՝ այդ փոփոխությունները չեն նպաստում մեր երկրի ինտեգրացիոն գործընթացներին, ժողովրդավարության զարգացմանն ու բարեկեցությանը: Ավելին՝ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները կարող են վտանգավոր լինել ՀՀ քաղաքական զարգացումների համար:

ՀՀ-ն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, որը, ՕԵԿ ղեկավարի խոսքով, յուրօրինակ նախագահական ակումբ է: Եվ ՀՀ նախագահը չունենալով էական դերակատարում՝ այդ ակումբում չի կարող մեր երկրի համար որևէ որոշում կայացնել: Բացի դրանից՝ Ա.Բաղդասարյանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունները նպաստելու են իշխանությունների վերարտադրմանը:

Ա.Բաղդասարյանն անդրադարձավ նաև Հայաստանի տնտեսական խնդիրներին և հայտարարեց, որ մեր տնտեսության զարգացման խոչընդոտներից մեկն էլ այն է, որ չկա պլանավորում: «Այնպիսի իրավիճակ է, երբ երկրի վիճակը բարելավելու համար կառավարությունն անզոր է որևէ գործողություն անել: Վերջին 10 տարում Հայաստանում առաջին անգամ ընդունվեց մի բյուջե, որում խոսք չկա անգամ աշխատատեղերի ստեղծման մասին: Ութ ամիս անց կարող եմ ասել, որ կառավարությունն իսկապես իրեն ձախողել է»,- հայտարարեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում