Վրաստանի միասնական կոմունիստական կուսակցության անդամները Գորի քաղաքում, Իոսիֆ Ստալինի 135-ամյակին նվիրված ակցիայի շրջանակներում, պահանջել են վերականգնել Ստալինի հուշարձանը և վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Ակցիայի մասնակիցները հավաքվել են Ստալինի տուն-թանգարանի տարածքում և կոչ են արել երկրի կառավարությանը կատարել Գորիի քաղաքային խորհրդի որոշումը, ըստ որի՝ Ստալինի հուշարձանը պետք է տեղադրվի տուն-թանգարանի տարածքում: Որոշ ժամանակ առաջ հուշարձանը հանվել էր քաղաքի գլխավոր հրապարակից: