Friday, 26 04 2024
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը

Սպեկուլյացիաների մեջ մտնելով, «շուստրիություն» անելով՝ հնարավոր է նաև լուրջ վնասներ կրել. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Արտարժույթի շուկայում դեպքերն անհավատալի արագությամբ են զարգանում։ Դրամն արժևորվեց ավելի արագ, քան արժեզրկվում էր։ Առևտրային բանկերը երեկ օրվա վերջին ԱՄՆ դոլարը գնում էին 430-440 դրամով, վաճառում՝ 450-460 դրամով։

Հիշեցնենք, որ ընդամենը երեք օր առաջ դոլարի առքի գինը հասել էր 550 դրամի, իսկ վաճառքի գինը որոշ փոխանակման կետերում գերազանցում էր 650 դրամը։ Իսկ այսօր բանը հասել է այնտեղ, որ ԿԲ-ի կողմից օրական կտրվածքով աճուրդի հանված 4 միլիոն դոլարը, արդեն երկու օր շարունակ, բանկերը չեն ցանկանում գնել։

Դրամի արժևորման պրոցեսը սկսվեց չորեքշաբթի օրը երեկոյան։ Այդ օրը ԿԲ նախագահն ասուլիս էր հրավիրել և ասել, որ դրամը գերարժեզրկված է և անպայման կարժևորվի։ Իսկ երեկոյան դռնփակ քննարկում էր կազմակերպվել ԱԺ-ում։ Դժվար է ասել՝ այս իրադարձություններն ինչ դեր խաղացին, որ փոխարժեքը սկսեց շարժվել հակառակ ուղղությամբ։ Բոլոր դեպքերում, դրամի շեշտակի արժեզրկումը 1-2 օրում, իսկ հետո՝ նույնքան շեշտակի արժևորումը, փաստում են մի բանի մասին՝ տեղի են ունեցել խոշոր սպեկուլյացիաներ։ Մասնավորապես, մեր տեղեկություններով, մի շարք պաշտոնատար անձինք (այդ թվում՝ պատգամավորներ) վերջին օրերին գնել են մեծ քանակությամբ արտարժույթ՝ հետագայում ավելի թանկ գնով փոխարկելու նպատակով։ Հենց դա էլ նպաստել է խուճապի ձևավորմանը։

Ուշագրավն այն է, որ այս խոշոր սպեկուլյանտներն այսօր կանգնել են կոտրած տաշտակի առաջ։ Իրենց մոտ հավաքված մեծ քանակությամբ արտարժույթը, որ գնել էին թանկ գնով, աչքի առաջ արժեզրկվում է։ Ու, որ ամենաուշագրավն է, այս մարդիկ այսօր ավելի մեծ խուճապի մեջ են՝ չգիտեն՝ դրամի՞ վերածել իրենց արտարժույթը, թե՞ առայժմ պահել։ Մի կողմից՝ տեսնում են, որ դրամն արժևորվում է, իրենց մոտ եղած արտարժույթը՝ արժեքը կորցնում։ Մյուս կողմից՝ հասկանում են, եթե սկսեն դոլարները վաճառել, դոլարի գինն ավելի կընկնի։ Այս ամենի մեջ մի դրական բան կա. ոմանք միգուցե հասկանան, որ սպեկուլյացիաների մեջ մտնելով, «շուստրիություն» անելով՝ հնարավոր է նաև լուրջ վնասներ կրել։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում