Հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումն առաջարկել է պոռնոֆիլմի ձևաչափով նկարահանել «Հոբիթ» եռերգության շարունակությունը, որի գլխավոր դերերից մեկն ինքն է մարմնավորել: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին դերասանն ասել է ամերիկյան երեկոյան «Քոնան» թոք-շոուի եթերում:
Հաղորդավարը Բլումին հարցրել է Ջոն Տոլկինի ստեղծագործությունների հետագա էկրանավորման հնարավորության մասին: Դերասանն ասել է, որ դրա իրավունքները ստացվել են միայն «Մատանիների տիրակալը» և «Հոբիթ» աշխատանքների համար, ուստի նկարահանումների շարունակությունը քիչ հավանական է: Այնուամենայնիվ, նշել է, որ պրոդյուսերներին և իրավատերերին լրացուցիչ եկամուտ կբերեր պոռնոգրաֆիկ բովանդակությամբ սփին-օֆը, որտեղ գլխավոր գործող կերպարները կլինեն էլֆերը:
Բլումը նշել է, որ այդ հարցը քննարկել է դերասաններ Էվանջելին Լիլիի և Լի Փեյսի հետ, որոնք ևս խաղացել են «Հոբիթում»: