ԱՄՆ-ը չի նախատեսում աջակցել Պաղեստինի` որպես պետություն ճանաչելու բանաձևին: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով պետդեպի մամլո քարտուղար Ջեն Պսակիին:
Պսակիի խոսքերով` Վաշինգտոնը ծանոթացել է բանաձևի տեքստին, որի կրկնօրինակը շրջանառվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
«Դա այն չէ, ինչին մենք կաջակցենք»,- նշել է Պսակին: