Նիկի Մինաժը իր հիասքանչ կազմվածքով գրավել է ոչ միայն երկրպագուներին, այլև բարձր նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին: Օրինակ,Ռոբերտո Կավալին 32-ամյա աստղին վստահել է գովազդել իր նոր հավաքածուն, գրում է Spletnik.ru-ն:
Հիշեցնենք, որ նախկինում բրենդի դեմքը Ռիտա Օրան էր: Իր նոր ընտրությունը 74-ամյա Կավալին այսպես է բացատրել. «Վերջին շրջանում մենք սովորել ենք կանացի բարեմասնությունները թաքցնող հագուստներ կրել: Այս արշավով ես կցանկանայի լրիվ հակառակ ուղերձ հղել: Ինձ զգայուն կին էր հարկավոր, ով սիրում է սեփական մարմինը, չի վախենում ցուցադրել այն և իր բարեմասնությունները սեփական արժանիքն է դարձնում»:
Ֆոտոշարքի հեղինակը Ֆրանչեսկո Կարոզինին է: