Ռուսական շուկաների տատանումները կարճաժամկետ են և պարտադիր չէ, որ կազդեն Ռուսաստանի վարկանիշի վրա: Այս մասին գրում է Moody’s-ը` նկատի ունենալով ռուբլու վերջին տատանումները:
«Ակնհայտ է, որ վերջին իրադարձությունները կարող են ազդեցություն թողնել, սակայն վարկանիշներն արտացոլում են վտանգների միջնաժամկետ գնահատականը: Ուստի պարտադիր չէ, որ կշոշափվեն շուկաների կարճաժամկետ տատանման կողմից»,- ասվում է Moody’s-ի հայտարարությունում, որը հոկտեմբերի 17-ին նվազեցրեց Ռուսաստանի վարկային վարկանիշը` Baa1-ից հասցնելով Baa2-ի: