Tuesday, 14 05 2024
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ

«Հարիֆին դավադիտ մի՛ արեք». Սիլվա Համբարձումյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը

-Տիկին Համբարձումյան, դոլարի արժևորումից և դրամի արժեզրկումից ինչքա՞ն վնաս եք հասցրել կրել: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված  իրավիճակն արտարժույթի շուկայում:

-Այս իրավիճակը գնահատում եմ անբարոյականություն երկրի իշխանության կողմից: Անպայման պետք է միջոցներ ձեռնարկվեին, որ գործարարները չտուժեին: Պատկերացրեք գործարարների վիճակը, երբ առնում են դրամով և դոլարով վարկ փակում: Հացի գինը վաղը կարող է դառնալ 400-500 դրամ, քանի որ ամեն օր բարձրանում է ամեն ինչի գինը՝ ալյուրի, ձվի գինը, շաքարավազն արդեն 1կիլոգրամը դարձավ 500 դրամ: Դուք պատկերացնո՞ւմ եք մեր վիճակը: Բոլոր գործարարների անունից եմ ասում, որ պետությունը պետք է շատ արագ կանխի դոլարի աճը: Եթե միջոցներ չձեռնարկի կանխելու համար, ամբողջ ժողովուրդը դուրս է գալու, արդեն հացի խնդիր է, ինչքան խանութ կա՝ կոտրի: Հիշո՞ւմ եք՝ մի տարի այդպես եղավ:

-Այսինքն՝ հնարավոր է՝ այս իրավիճակը հանգեցնի սոցիալական բունտի՞:

-Այո, սոցիալական վիճակն է հանգեցնում դրան, քանի որ ասում են՝ «հարիֆին դավադիտ մի՛ արեք», երբ ինքը հացի խնդիր է ունենում, երեխան սոված է, ի՞նչ է անելու: Եթե կառավարությունը վաղը իր նիստին միջոցներ չձեռնարկի, չկանգնեցնի դոլարի աճը, իմացեք՝ ի՞նչ Նոր տարի, ի՞նչ բան, ժողովուրդը դուրս է գալու՝ ամբողջը ջարդուփշուր անի, տանի տուն:

Երբ վարչապետը իր համար ԿԲ-ից երկուսուկես միլիոն 526-ով դոլար է առնում ԿԲ-ից, դա խայտառակություն է, թքում են ժողովրդի երեսին: Եվ դա շուկա դուրս չեկավ: Կարծում եմ՝ այսօր նորից կբարձրանա դոլարը: Գոնե կանխեն, 526-ի վրա ֆիքսեն, այլապես սոցիալական բունտն անխուսափելի է: Իշխանությունը կարող է վերահսկել այս գործընթացը, բայց քանի որ մեր գանձապետարանը դատարկ է, ոսկին ամբողջությամբ վաճառվեց, չեն կարող: Եթե  գանձապետարանում ոսկի ունենար, այո, ինչ-որ մի ձևով կարող էր դա անել, իսկ այս վիճակում, երբ ամբողջը վաճառեցին, ոչ մի բան չեն կարող անել: Պատճառաբանում են՝ Ռուսաստանի իրավիճակով է պայմանավորված, բայց Ռուսաստանից ի՞նչ էր գալիս, տրանսֆերտներ էին գալիս, Ռուսաստանի հետ ի՞նչ կապ ունի այս վիճակը: Ժողովրդի վիճակը, բիզնեսմենների վիճակը ծանր է, քանի որ իրենք արտահանում էին ռուբլով, ռուբլին գործարարի համար  պրոբլեմ է այսօր: Իսկ թոշակառուն ինչպե՞ս է ապրելու:

Բացիդրանից՝  երբ հայտարարեցի, որ Արմեն Մովսիսյանին պետք է կալանավորել, նոր ատոմայականով զբաղվեցին: Նրան անհապաղ պետք է կալանավորել: Մեր էներգետիկայի, գազի ամեն ինչի վիճակը նրա մեղավորությունն է:

-Դուք կոնկրետ ի՞նչ վնասներ եք կրում այս ընթացքում որպես գործարար:

-Լիքը,  քանի որ ես հացը ծախում եմ էժան, իսկ ամեն ինչ գնում եմ թանկ: Ես ստիպված եմ հացը թանկացնել: Ես արդեն կրում եմ շատ մեծ մինուսներ: Խմորեղեն, հաց…ժողովուրդը ամեն օր դա է ուտում:

Բոլոր գործարարները տեղծված իրավիճակից մտահոգ են, բոլորն էլ վախենում են, բոլորը լալիս են, բայց գործարարներին էլ վախեցնում են, դրա համար գործարարները քաշվում են մի կողմ, ո՛չ ուզում են արտադրել, ոչ էլ արտահանել:

-Գործարար Ալիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արտահանումների համար մենք թեև շուկա ունենք, բայց արտադրանք չունենք, ամենամեծ խնդիրը սա է, այսինքն՝ այս դեպքում ԵՏՄ մտանք, որ ինչ անենք:

-Բայց Ալիկ Պետրոսյանն ինչո՞ւ է ասում՝ արտադրանք չունենք: Թող խաղողը լավ մթերեր, մենք արտադրանք կունենայինք: Եթե դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն, կայունանա դոլարը, քանի որ արտահանողի համար մեկ վալյուտա է, ո՛չ դրամ, ո՛չ ռուբլի.դոլարո՛վ, իսկ հիմա ռուբլին անկում է ապրել, գործարարները, ովքեր արտահանել են Ռուսաստանի շուկա, ընդհանրապես տապալված են:

Բոլոր ժամանակներում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, 15 հանրապետություններ Ռուսաստանից միշտ կախման մեջ են եղել, որովհետև մեր շուկան իրենք են: Այսպես թե այնպես, մերը պետք է կայունանա, գոնե այնքանով, որ մարդը կարողանա ապրել, թոշակառուն կարողանա ապրել: Եթե վաղը հացը 500 դրամ դառնա, ո՞ր թոշակառուն հաց կուտի:

Ես երեկ կարագ էի գնում, հարցրի գինը,ասաց՝ 3050 դրամ, դեռ կարագը կտրում էր, մոտեցավ, ասաց՝ 3300-ով պետք է վաճառես, այսինքն՝ վայրկենական թանկացավ 250 դրամով: Եվ եթե այս իրավիճակը կառավարությունը չկարողանա կարգավորել, պետք է անպայման հրաժարական տա:  Այլապես սա տապալում է: Որքանը գնացին, ինչքան էլ մնացին. սա մնացածների կործանումն է

Ես կոչ եմ անում՝ դեկտեմբերի 31-ին բոլորով դուրս գանք հրապարակ, այնտեղ Նոր տարի անենք, շարունակենք գործողությունները: Այսպես չի կարող լինել: Եթե մինչև դեկտեմբերի 31-ը չկարգավորեն, կոչ եմ անում ամբողջ ՀՀ ժողովրդին՝ մոբլիլիզացվեն և իշխանափոխություն իրականացնեն Հանրապետության հրապարակում՝ տոնածառի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում