Tuesday, 14 05 2024
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին

Ի՞նչ կխոստանա Պուտինն Էրդողանին հայկական հարցում․ Մոսկվան Անկարայի աջակցության կարիքն ունի

Հայաստան կատարած պետական այցից ուղիղ մեկ տարի անց այսօր պետական այցով Թուրքիայում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Կողմերը նախատեսում են քննարկել տնտեսական և էներգետիկ համագործակցությանն ու առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն առնչվող հարցեր և իրավիճակը Սիրիայի շուրջ: Չնայած Ուկրաինական ճգնաժամի և Սիրիայի շուրջ լուռ տարակարծություններին՝ Վլադիմիր Պուտինն «Անադօլու»-ին տված հարցազրույցում բարձր է գնահատել էրդողանի՝ Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին չմիանալու քայլը:

Միջազգային պարբերականներն ընդգծում են, որ չնայած տարակարծություններին՝ 60-ամյա Էրդողանն ու 62-ամյա Պուտինը շատ ընդհանրություններ ունեն, իսկ այդ ընդհանրությունների առանցքում կարևոր են մի քանի կետեր. և Պուտինը, և Էրդողանը ծնվել են աղքատ ընտանքիներում, զբաղվել սպորտով, երկու առաջնորդներն իրենց քաղաքական կարիերան հորինել են «Մեծ պետության» հռետորաբանության և Արևմուտքին վատաբանելու վրա, երկուսն էլ ունեն պալատներ, երկուսն էլ համաժողովրդական հավաքներ են բարձրացրել իրենց դեմ և նրանցից ոչ մեկը չի հավակնում հաղթել տարվա ֆեմինիստ անվանակարգում: Մի շարք գնահատականների համաձայն՝ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ և որպես ԵՄ-ին անդամակցության թեկնածու, Արևմտյան ճամբարի «ամենադավաճան» ներկայացուցիչն է, որին Մոսկվան փորձում է օգտագործել՝ իր կողմը գրավելու և միջազգային պատժամիջոցներից կրած վնասները փոքր-ինչ մեղմելու միջոցով:

Այսօր Պուտինն ու Էրդողանը մասնակցելու են ռուս – թուրքական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի հինգերորդ նիստին և նախատեսում են քննարկել տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, որի կենտրոնում գազի արտահանման ծավալների մեծացումն է: Ռուսական գազի սպառողների շարքում Թուրքիան երկրորդն է, և գալիք տարի «Գազպրոմ»-ը ցանկանում է վաճառվող գազի քանակն ավելացնել, թեև թուրքական կողմը զեղչեր ևս ակնկալում է: Հետաքրքրական հանգամանք է նաև այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է իր թուրք գործընկերոջը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ու երախտագիտություն է հայտնել Ադրբեջանին Թուրքիայում կայանալիք G20 գագաթնաժողովին հրավիրելու համար, ապա քննարկել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները: Այսինքն՝ չի բացառվում, որ Պուտինն ու էրդողանը ժամանակ գտնեն նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը քննարկելու համար:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Մանվել Սարգսյանը նշեց, որ իր այս այցով Թուրքիա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էներգետիկ հարցերում աջակցություն է փորձում խնդրել Թուրքիայից իր համար բարդ այս շրջանում, երբ Ռուսաստանը մեծ խնդիրներ ունի և Եվրոպայում, և Չինաստանում:

«Փորձ է արվում Թուրքիայի հետ քննարկել այդ խնդիրները, գուցե Մերձավոր Արևելքով ստացվի գազի ծավալների մեծացումն ապահովել այս ոլորտում ունեցած դժվարությունների ֆոնին, երբ գիտենք, որ Ռուսաստանի տնտեսությունը կախված է գազի ու նավթի գներից: Թուրքերը շատ լավ գիտեն, թե ինչ վիճակում են ռուսները, ուստի կարծում եմ, որ առևտուր է գնալու այս հարցերում Ռուսաստանի և Թուրքիայի միջև»,- ասաց Մանվել Սարգսյանը:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ապա Սարգսյանի խոսքով՝ հայկական թեման միշտ է եղել ռուս-թուրքական օրակարգում: «Պարզապես չգիտեմ, թե ինչ կարող է Պուտինն Էրդողանին խոստանալ հայկական շահերի հետ կապված ներկայիս փուլում»,- նկատեց նա: Վերջինս հիշեցրեց, որ Ադրբեջանն այսօր անկախ չէ իր արտաքին քաղաքական հարցերում Թուրքիայից, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի հետ առանց հատուկ համագործակցության ևս Թուրքիան կարող է մեղմել ԼՂ հակամարտության գոտում առաջացող լարվածությունները: Ուստի մտածել, ըստ նրա, որ ՌԴ-ն ու Թուրքիան լուրջ քայլեր կձեռնարկեն ԼՂ հակամարտության գոտում լարվածության թոթափման համար, անիմաստ է: « Ամեն ինչ շատ է շաղկապված, փոխկապակցված է, այս իրավիճակում միայնակ գործելը դժվար է և պետք փորձել համախոհներ գտնել, ինչը և Ռուսաստանն անում է»,- ասաց Սարգսյանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժյեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ռուսաստանն ու Թուրքիան չեն կարող առաջընթաց նույնիսկ արձանագրել: «Թուրքիան չափազանց մեծ չափով է կախված Ադրբեջանից, Թուրքիան կցանկանար աչք փակել ԼՂ-ի վրա և գնալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, բայց Բաքուն դա թույլ չի տալիս, այս պայմաններում այցից ԼՂ-ի վերաբերյալ ինչ-որ բան ակնկալել պետք չէ»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական օրակարգին, Սկակովը նշեց, որ Սիրիայի հարցում ևս դժվար է ընդհանուր տեսակետի հանգել, որը ձեռնտու է Մոսկվային և Անկարային:

«Ամենամեծ ուշադրությունը կենտրոնանալու է տնտեսության ոլորտում համագործակցության վրա: Ռուսաստանը ցանկանում է փոխհատուցել իր կրած վնասներն Արևմուտքում՝ մեծացնելով համագործակցությունը Թուրքիայի հետ նույն ոլորտներում: Արևմտյան Եվրոպայի և Ռուսաստանի միջև առաջացած հակամարտությունը հանգեցնում է նրան, որ Ռուսաստանը սկսում է փնտրել նոր աղբյուրներ և հարավում, և արևելքում, իսկ հարավում այդ աղբյուր-երկրներն են Հնդկաստանը, Իրանը, Պաղեստինն ու Թուրքիան»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսանդր Սկակովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում