Երեկ Արարատում ինքնասպանություն գործած 34-ամյա Մամիկոն Հարությունյանը էմոցիոնալ բնավորությամբ և արագ բռնկվող անձնավորություն է եղել: Այս մասին Armlur.am-ին հայտնել է Արմավիրի մարզի Արևաշատ համայնքի ղեկավար Սուսաննա Գևորգյանը, ում փոխանցմամբ՝ ամենաչնչին խոսքից էլ Մ. Հարությունյանը կարող էր հունից դուրս գալ, վիրավորվել դիմացինից:
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է Մամիկոն Հարությունյանին որևէ մեկը վիրավորած լինի, ինչն էլ նրան կդրդեր ինքնասպանության, գյուղապետը նշել է, որ չի բացառվում, որ նրան ճիշտն ասած լինեին, սակայն սխալ ընկալեր և նման քայլի գնար:
«Թե ինչը նրան նման քայլի դրդեց, չեմ կարող ասել: Աշխատում էր, պահում էր ընտանիքը: Տարիներ առաջ իրար հետևից հայրն ու մայրը մահացան, մեծ սթրես տարավ: Միգուցե դա ևս իր ազդեցությունն է ունեցել»,- հավելել է գյուղապետը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում