ՕՊԵԿԸ (Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) դեմ չէ թերթաքարային նավթին: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդալլահ էլ-Բադրիին:
«Մենք ողջունում ենք թերթաքարային նավթը` որպես ևս մեկ հավելում առաջարկությանը: Մենք չենք կարծում, թե բախումներ են առկա»,- ասել է նա` պատասխանելով ՕՊԵԿ-ի և թերթաքարային նավթ արդյունահանող երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի միջև հնարավոր հակասությունների մասին հարցին: