Գերմանիայում 2016-ից ուժի մեջ մտնող նոր օրենքը կանանց համար 30 տոկոս քվոտա է սահմանում երկրի խոշոր ընկերությունների տնօրենների խորհրդում: Այս մասին գրում է BBC-ն:
Կառավարության կողմից հավանության արժանացած օրենքի համաձայն` այն ընկերությունները, որոնք չեն կիրառի այդ քվոտան, կանանց համար նախատեսված տեղերը ստիպված կլինեն թափուր թողնել:
«Այդ օրենքը շատ կարևոր է հավասարության ապահովման տեսանկյունից: Նման նորամուծությունը կնպաստի նաև աշխատավայրում մշակութային փոխանակությանը: Մենք չենք կարող թույլ տալ չօգտվել կանանց ունակություններից»,- ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: