Tuesday, 14 05 2024
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը

Արսեն Ղազարյանը գործարարներին հորդորում է բարձրացնել աշխատողների աշխատավարձերը

«Շուկայական լողացող կուրսը և էժան ազգային դրամը արտահանողների համար նպաստավոր են: Արտահանման դեպքում ստանում ես տարադրամ, փոխանակում ես և քո աշխատավարձերը, հարկերն ու այլ ծախսերը կատարում ես դրամով: Ինչքան դրամն արժեզրկված լինի, այնքան դու տնտեսական իմաստով մեծ լծակ կունենաս. ինչպես ԱՄՆ-ն արեց վերջին 6-7 տարիներին եվրո-դոլար հարաբերության դեպքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին դրամի կտրուկ արժեզրկմանը:

Բայց մյուս կողմից էլ Ա. Ղազարյանի կարծիքով՝ եթե դրամն արժեզրկվում է, ապա մեզ մոտ պետք է գնա աշխատավարձերի ինդեքսիկացիա: «Թե մասնավոր համակարգը, թե պետական համակարգը անպայման պետք է աշխատավարձերը բարձրացնեն: Պետությունը դա արեց տարվա կեսին, մասնավոր համակարգում ես դեռ չեմ տեսնում, որ ինդեքսավորում իրականացվի: Եթե դրամի արժեզրկումը մնա այս մակարդակի վրա և նույնիսկ որոշակի աճ ունենա, ես իմ ձեռնարկությունում պետք է իրականացնեմ աշխատավարձերի բարձրացում՝ որպես կորստի փոխհատուցում, որ մարդկանց գնողունակությունը չընկնի»,- ավելացրեց Ա. Ղազարյանը:

Վերջինս տնտեսական շուկայի համար շատ կարևոր է համարում կայուն և լողացող կուրսը: Եթե անգամ արժեզրկում էլ լինի, ապա այդ տատանումը պետք է լինի ամսական մեկ-երկու տոկոսի սահմաններում և ոչ թե 2009թ. նման, երբ 1 օրում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվեց միանգամից 40 դրամով, հետագա օրերին հասավ մինչև 70-75 դրամի: Նրա խոսքով՝ թռիչքային նման տատանումները վտանգավոր են բիզնես-միջավայրի համար, քանի որ գործարարները երկրի ներսում իրենց ծախսերը դրամով են կատարում:

«Մասնագետները գտնում են, որ մեր դրամի իրական արժեքը պետք է ավելի արժեզրկված լինի, քան այսօր ունենք, որպեսզի գա իր բնականոն հարաբերակցությանը»,- ասաց Ա. Ղազարյանը, բայց չկոնկրետացրեց, թե մեկ դոլարը որքա՞ն պետք է արժենա՝ 450, 500, թե՞ 550 դրամ:

Թե Կենտրոնական բանկը, թե միջազգային ֆինանսական կառույցները 2014թ. համար տնտեսական ավելի ցածր աճ են կանխատեսում, քան կանխատեսել էին տարեսկզբին: Իսկ Ռուսաստանում գոյություն ունեցող տնտեսական ծանր վիճակն ու այդ երկրի ռուբլու արժեզրկումը միգուցե ավելի բացասական ազդեցություն կթողնեն այդ ցուցանիշի վրա:

Հարցին՝ նման պայմաններում արդյոք 2015թ. Հայաստանում նորից տնտեսական ճգնաժամ չի՞ լինի, Ա. Ղազարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ճգնաժամին մոտ իրավիճակ լինի, բայց մեզ սպասվում է շատ ծանր աշխատելու տարի: Հատկապես՝ տեղական արտադրությանը: Հանգիստ ռեժիմով աշխատելը վերանում է: Պետք է թե մենեջմենթդ փոխես, թե տեխնիկական հագեցվածությունդ, թե լաբորատորիաներդ նորմալ վերազինես, որ կարողանաս ծավալներդ մեծացնել: Ես չեմ կարծում, որ ճգնաժամ կունենանք: Մենք կունենանք ծանր աշխատանքային տարի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում