Սան Դիեգոյի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ նարգիլեի ծուխը կրկնապատկում է օրգանիզմի վրա քաղցկեղածին բենզոլի բացասական ազդեցությունը, որը պատասխանատու է քաղցկեղածին ուռուցքների առաջացման ու զարգացման, այդ թվում՝ սակավարյունության առաջացման համար, հայտնում է Medical News Today-ը:
Հետազոտությանը մասնացկել է 208 մարդ, որոնց մոտ կեսը ծխել է նարգիլե փակ շինություններում, իսկ մյուսները եղել են նրանց հարևանությամբ, սակայն չեն ծխել:
Դրանից հետո փորձի մասնակիցներից վերցրել են SPMA-ածխածնի պարունակության նմուշ, և դրանց արդյունքները ցույց են տվել, որ նրանց դեպքում, ովքեր ծխել են նարգիլե, այդ ցուցիչը ավելացել է 4,2 անգամ, մյուսների դեպքում՝ 2,6 անգամ: