Անկարայում մամլո ասուլիսի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ասել է, որ Թուրքիան և Ամերիկան այսօր ավելի, քան երբևէ միմյանց կարիքն ունեն և որ Թուրքիայի հետ 60-ամյա միությունն այս տարիներին ամենաուժեղն է, գրում է BBC-ն:
Սակայն պարզ չէ` արդյոք նա ձեռք է բերել Անկարայի ակտիվացումը` ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) դեմ պայքարում, ինչը քաղաքական գործչի` Թուրքիա այցելելու գլխավոր նպատակներից մեկն էր:
Բայդենը ջերմորեն է խոսել նաև այն աջակցության մասին, որը Թուրքիան ցուցաբերում է սիրիացի փախստականներին: