Ամերիկացիների գրեթե կեսի (49 տոկոս) կարծիքով՝ կլիմայի փոփոխությունները և բնական աղետները ապոկալիպսիսի սկիզբն են՝ գրում է The Atlantic պարբերականը:
Նման կարծիքներ կիսող մարդկանց թիվը կախված է համայնքից: Այսպես՝ սպիտակամորթ ավետարանչական քրիստոնյաները հակված են այն կարծիքին, որ բնական աղետները ժամանակի ավարտի նախանշանն են: Նրանց ավելի քիչ մասն է կարծում, թե բնական աղետները կլիմայական փոփոխությունների հետևանք են: Իր հերթին, հարցման ենթարկված սևամորթների մեծ մասը հավատում են և առաջինին, և երկրորդին: