PETA («Մարդիկ հօգուտ կենդանիների հետ էթիկական վերաբերմունքի») կազմակերպության ակտիվիստները մերկացել են ու իրենց ներկել սև-սպիտակ գույներով՝ ի նշան բողոքի Գոհաբանության օրը Macy’s առևտրի կազմակերպած ավանդական շքերթին կետադելֆինների մասնակցության դեմ: Այս մասին հայտնում է russian.rt.com-ը:
Ակտիվիստները պառկել են վաննաների մեջ, որպեսզի հնարավոր լինի պատկերացնել, թե որքան նեղ է կետադելֆինների տեղն անազատության մեջ: